Դերասանուհի Մարջան Ավետիսյանը «ABC ինտերվյու»-ին տված հարցազրույցում խոսել է ամուսնու հետ հարաբերությունների մասին և նշել, որ վերջինս երբեմն չի կիսում իր քաղաքական հայացքները։
«Ամուսինս դոմինանտ է մեր հարաբերություններում: Եթե անգամ խիստ գիտեմ, որ այդ պահին ճշմարիտ եմ, շատ հաճախ զիջում եմ նրան: Կարծում եմ, դա կարևոր է տղամարդու համար:
Նա միշտ չէ, որ կիսում է իմ քաղաքական հայացքները, բայց միևնույն ժամանակ չի բռնանում, ասելով՝ դե քեզ պե՞տք է: Երբեք չի ասել այդպիսի բան»,– նշել է դերասանուհին՝ հավելելով, որ ամուսնու հետ 2 տարի ապրել են Հայաստանում, ապա տեղափոխվել Գերմանիա, հետո՝ ԱՄՆ:
Դիտեք նաև՝