▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Ավանեսյանի արձագանքը՝ Վանո Սիրադեղյանի դստեր ահազանգին

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով Վանո Սիրադեղյանի դստերը՝ Արփի Սիրադեղյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի' Արփի, առաջին օրվանից բժիշկներն արել են ամեն բան Ձեր ապաքինման համար և ուրախ ենք, որ արդեն առողջական վիճակը թույլ է տալիս Ձեզ դուրս գրելու հիվանդանոցից: Իհարկե, կհոգանք, որ տանը Ձեզ հսկող բժիշկ ունենաք, սակայն այս իրավիճակում հիվանդանոցային բուժում ստանալու համար հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնած, և ամեն մահճակալ պետք է զբաղեցվի միայն խիստ բժշկական ցուցման անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչի կարիքը, բարեբախտաբար, Դուք չունեք հիմա: Խնդրում եմ հարգալից լինել այն բուժանձնակազմի նկատմամբ, որոնց շուրջօրյա աշխատանքի շնորհիվ, այսօր առողջացման ճանապարհին եք»:

Արփի Սիրադեղյանի խոսքը՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее