▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհավատալի դեպք` Հրանուշ Խառատյանի հետ

Երեկ ինձ հետ անհավատալի դեպք տեղի ունեցավ: Մի քանի անգամ ավտոճանապարհային կարգը խախտելու համար տուգանվել էի 20.000 դրամով, բայց իրականում ես մեղավոր չէի: Ճիշտ է, «կարգը խախտել էի», բայց մեղավորը լուսաֆորն էր, որը տվյալ խաչմերուկում աջ թեքվող մեքենաների համար բաց ճանապարհ է տալիս ընդամենը...հինգ վայրկյան: Մինչդեռ անիմաստ «հանձնարարում» է փակել այդ «աջ թեքումը», երբ հանդիպակաց մեքենաները անարգել ձախ են թեքվում, և նույն ժամանակի ընթացքում կարող էր բաց լինել նաև աջը, երթևեկության և հետիոտնի համար որևէ վտանգ չառաջացնելով:

Աջ թեքվող մեքենանիրից միայն երկու-երեքին է հաջողվում հինգ վայրկյանում անցնել կանաչով, ուստի վարորդներից շատերը, այդ թվում ես, մի քանի րոպե անիմաստ կանգնելու փոխարեն սովորաբար աջ են թեքվում այն նույն ընթացքում, երբ հանդիպակաց հոսքը ձախ է թեքվում: Հերթական տուգանքի թերթիկն ստանալով՝ գնացել էի հանրապետական ավտոճանապարհային ոստիկանություն՝ փորձելու խնդրել կարգավորել լուսաֆորի «հանձնարարականը»:

Ընկերներս, ով իմացավ գնալուս նպատակը, համոզված էին, որ միտումնավոր է արված՝ տուգանքների թիվն ավելացնելու համար: Կարո՞ղ եք պատկերացնել, որ հարցը միանգամից և տեղում լուծվեց: Պաշտոնյան, ում բացատրեցի իրավիճակը, իսկույն ստուգեց ինտերնետի միջոցով և հենց իմ ներկայությամբ հանձնարարեց կարգավորել խնդիրը... այսպիսի անհավատալի բաներ... Շնորհակալ եմ այդ պաշտոնյային, անունը չեմ գրում միայն այն պատճառով, որ վստահ չեմ՝ ինչպես է գնահատվում մեր սիրելի հայրենիքում օպերատիվ դրական արձագանքը: Հանկարծ ու չպատժե՞ն:

 

Հրանուշ Խառատյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее