Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննա-Էրատո, առաջնայինը թերուս և անմակարդակ կողակցիդ կրթի, որ տարրական բաներ չգիտի, օրինակ` շամպայն և կոնյակ բառերի ծագումնաբանության վերաբերյալ «էվրիկա» է անում կառավարության նիստին ու մանկամիտի նման հրճվում կամ ԱԺ ամբիոնից զառանցում է Հայրենական մեծ պատերազմը սկսվելուց հետո Ստալինի բերանքսիվայր 3 օր գետնին ընկնելու մասին ու չի ամաչում, որ այդ ամենը դպրոցական երեխայի մակարդակի գիտելիք է ու ինքը չգիտի...
Աննա-Էրատո, որքան հասկանում եմ, պայքարում ես քայլիստներիԴ դեմ, քանի որ ձեր երկրպագուների մեծ մասին եթե կրթես, ապա գահընկեց կանեն ձեզ, քանի որ ձեր ընտրազանգվածը մեծ մասամբ անգրագետ, թերուս է ու նրանց շատ հեշտ է խաբել ու մանիպուլացնել` այն ինչ կողակիցդ անում է գրեթե ամեն օր...
Աննա-Էրատո, նաև կրթի ձեր դիլետանտ և թերուս թիմակից-պաշտոնյաներին, որոնց մեծ մասը 6,5 տարում միայն սովորեցին լավ ապրել պետբյուջեի և թալանի հաշվին...
Կամ էլ Աննա-Էրատոն որոշել է անգրագետ ընտրազանգվածի պատճառով կործանել Հայաստանը, որը նրանք և անում են...»։
***
Աննա Հակոբյանի գրառումը՝ ստորև․
«Պարզվում է՝ երեք սոցիալական էջերով միասին վերցրած, մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։ Ինձ համար սա խիստ պարտավորեցնող փաստ է։
Բայց նաև հնարավորություն է, որ պետք է օգտագործել։
Այս առիթով խոնարհաբար շնորհակալություն եմ հայտնում այլ ազգերի ներկայացուցիչներին, ում հետաքրքիր է իմ համեստ և փոքրիկ անձը։
Նաև՝ ամենաջերմ հայաստանյան ողջույններն եմ հղում բոլոր սփյուռքահայերին:
Իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ հետևում են իմ սոցիալական էջերին, շատ կոնկրետ առաջարկություն ունեմ.
Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի: Եւ խոսքը բոլորովին էլ ակադեմիական կրթության մասին չէ:
Խոսքը այնպիսի գիտելիքներ ձեռքբերելու մասին է, որոնք անհրաժեշտ են մեր սեփական կյանքը, մեր միջավայրը էլ ավելի լավը դարձնելու համար:
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության՝ ամեն ինչ իմացողի, և բոլորին ամեն ինչ անդադար սովորեցնողի այդքան հարազատ դարձած կերպարը, և բոլոր երևույթների, իրավիճակների և իրադարձությունների նկատմամբ սեփական անձը դիրքավորել կասկածանքով, շարունակ ինքներս մեզ տալով հետևյալ հարցը՝ իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ.......:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ տվյալ երևույթը գնահատելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս աշխատանքին հավակնելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ իմ աշխատանքը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ հարստանալու և իմ պետությունը հարստացնելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ երջանիկ լինելու և իմ սիրելիներին երջանկացնելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունը արժանապատիվ կրելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս պնդումն անելու համար։
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ընտանեկան բյուջե հաշվարկելու և պլանավորելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ուրիշներին ծաղրելու, փնովելու, դատելու և դատափետելու համար:
Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ամուր և սիրով լի ընտանիք ունենալու համար:
Իսկ ՄԵՆՔ բավարար չափով գտելիք ունե՞նք ուժեղ և հարատև պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար:
Եթե պարզվի, որ ոչ՝ յուրաքանչյուրս առանձին և բոլորս միասին բավարար չափով գիտելիք չունենք, ապա մեկ տարվա ընթացքում կարող ենք փոխել իրավիճակը, մերօրյա տեխնոլոգիաներն ու գործիքները հաստատապես տալիս են դրա հնարավորությունը, իսկ մնացածը ընդամենը ցանկության եւ տեխնիկայի իհարց է: Ուստի եկեք՝
2005 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ
ՁԵՌՆՈՑ ՆԵՏԵՆՔ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ
ԳԻՏԵԼԻՔԸ Եւ ԿՐԹՎԵԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԱՁԵւ
ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅՈՒՐԱՑՆԵՆՔ
ՉԿՐԹԵՆՔ
ՄԻԱՅՆ՝ ԿՐԹՎԵՆՔ
ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ Եւ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼ
ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐՍՏԱՆԱԼ Եւ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ
ՍՈՎՈՐԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ Եւ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ
ՍՈՎՈՐԵՆՔ ՈւԺԵՂԱՆԱԼ Եւ ՈւԺԵՂԱՑՆԵԼ
ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵւ Է»։
|