Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը:
Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից:
«Աննա Հակոբյանը Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա է գտվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացնում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը։ Ունկնդրությանը ներկա էին ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից»,- գրել է Հակոբյանը։