▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անվճար համերգ կունենամ, բոլորիդ հրավիրում եմ». Սարո

Երգիչ Սարոն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որի միջոցով տեղեկացրել է առաջիկայում սպասվող համերգի մասին.

«Բազմիցս ստացել եմ նամակներ այն մասին, թե ինչու չեմ ունենում այնպիսի համերգ, որ հասանելի լինի բոլորին: Երկար մտածելուց հետո, որոշեցի անել անվճար համերգ, ու շատ մեծ համերգ հենց իմ ծննդավայրում՝ Էջմիածին քաղաքում:

Համերգ որպես նվեր քաղաքին, մոր ժողովրդին, իմ շատ սիրելի հայկաշենցիներին, հարակից բոլոր գյուղերին և ընդհանուր Արմավիրի մարզին, ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերին հրավիրում եմ: Հոկտեմբերի 8-ին Էջմիածնի հրապարակում լինելու է շքեղ համերգ: Երկար ժամանակ է մեծ թիմով պատրաստվում ենք, բարձր որակի լուսային էֆեկտներ կլինեն, Կարեն-Սևակ բենդը ինձ հետ միասին, բացարձակ կենդանի հնչողություն կլինի: Սպասում եմ բոլորիդ»,- ասել է Սարոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее