lragir.am-ի փոխանցմամբ` ԱԺ ՀԿԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, ով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում հանդես է գալիս հեռուստադիտողի շահերից, այսօր խորհրդարանում բորբոքվել է լրագրողներից մեկի այն հարցից, թե արդյո՞ք նորմալ է, որ օրենք է խախտվում և հայկական հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով խաղ է ցուցադրվում:
«Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»,- լրագրողներին դիմել է Բադեյանը:
Նա նշել է. «Հաշվեք լեզվի դասընթաց ա, խաղ չի, օտար լեզվով դասընթացներ չեն ցուցադրո՞ւմ հեռուստատեսությունները»:
Բադեյանն ասել է, որ համոզված է՝ եթե այդ խաղը պորտուգալերեն ցուցադրվեր, լրագրողները բունտ չէին անի: Նա լրագրողներին խորհուրդ է տվել. «Հիշեք, ինչքան լեզու իմանաս, էնքան մարդ ես, իմացեք»:
«Հմի էդ խաղի աշխատանքային լեզուն ռուսերենն ա, արա հո դուք գիժ չեք, արա: Կարո՞ղ ա մտածում եք՝ էդ խաղը խաղացող երեխեքը հայերեն չգիտեն, գիժ ե՞ք»,- նշել է Բադեյանը: Երբ լրագրողները հորդորել են իրենց «արա»-ով չդիմել, Բադեյանն ասել է. «Արա-ն բացականչություն ա, ձեզի չեմ ասում»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում