▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջիկա մեծ պատերազմը լինելու է ռուս-թուրքական, բայց մեր տարածաշրջանում». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում.

http://asekose.am/filemanager/uploads/2021/05/week-3/nairi_hoxikyan.jpg

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բառացիորեն խոստովանել է, որ իրենք սեփական բանակ չունեն և ամեն ինչ անում են Թուրքիայի օրինակով ու ցուցումով։ Նախարարն ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան օգնեց իրենց, հիմա էլ բոլոր հարցերը լուծվում են Թուրքիայի համաձայնությամբ։


Կարող ենք փաստել, որ 2020-ի աշունը վերջնականապես բաժանեց մեր տարածաշրջանը։ Հայաստանը փաստացի զրկվեց իր ինքնիշխանությունից՝ ամբողջությամբ տրվելով Ռուսաստանին, Ադրբեջանն էլ հրաժարվեց իր ինքնիշխանությունից՝ ստանալով որոշ տարածքներ ու ամբողջությամբ տրվելով Թուրքիային։


Առաջիկա մեծ պատերազմը լինելու է ռուս-թուրքական, բայց մեր տարածաշրջանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее