▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արայիկ Հարությունյանը Գագիկ Ծառուկյանին Արցախի բյուջեից տվել է 10 միլիոն դոլար ու գնել տրակտորների խանութ». Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը շարունակում է Արցախի վաճառքի մասին բացահայտումները. «Գագիկ Ծառուկյանը պայմանավորվում է Արայիկ Հարությունյանի հետ: Վերջինը Ծառուկյանին տալիս է 10 միլիոն դոլար, նրա համար, որ, իբրև թե, Ջաբրայիլում Ծառուկյանն ունեցել է 10 միլիոն դոլարի սպիրտ, որը մնացել է թուրքերին: Այնտեղ ոչ կոնյակի գործարան կար, ոչ մի բան, էդքան սպիրտ քեզ որտեղի՞ց էր այնտեղ:
Դրա դիմաց Արայիկ Հարությունյանը ձեռք է բերում Գագիկ Ծառուկյանի` բելառուսական տրակտորների խանութը` Կարեն Շահրամանյանի անունով:

Ի՞նչ է կատարվում: Արցախի կառավարությունից դուրս է գրվում 10 միլիոն դոլար` իբև թե փոխհատուցում, իրականում Արցախի բյուջեի հաշվին Արայիկ Հարությունյանը գնում է տրակտորների խանութ Գագիկ Ծառուկյանից»,- ասում է նա:

Ղուկասյանը պնդում է, որ այդ գումարները յուրացվել են «Հայաստան համահայկական հիմնադրամից»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее