▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արձանն առաջինը նվաստացնում է հենց իշխող վարչակազմին». Արման Վարդանյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Պատահական չէ, որ մարդիկ ասում են` Քրիստոսի արձանը, դա Գագիկ Ծառուկյանի արձանն է։ Նրանք գուցե դա ասում են զայրացած, հուզական նեռվի վրա, բայց դա ունի հիմքեր։

Այս արձանի ստեղծումը նշանակում է` Պետությունը, Եկեղեցին այնքան են թուլացել, որ օլիգարխն իր դոմինանտությունը, անպատժելիությունը, օրենքներից առավել լինելը թելադրում է ամբողջ հայությանը յուր ինստիտուտներով։

Այս արձանը հանրությանը, պետությանը, եկեղեցու հանդեպ գերակայություն սահմանելու միջոց է։

Արձանն առաջինը նվաստացնում է հենց իշխող վարչակազմին, ի ցույց դնում նրանց թուլությունը, անսկզբունքային լինելը, հպատակությունը խոշոր կապիտալի ամբարտավան դրսևորումների հանդեպ։ Կուզեք անվանեք ` Հիսուս, կամ Ֆռունզիկ` դրանից այդ արձանի էությունը չի փոխվելու. դա ո՛չ Հիսուն է, ո՛չ էլ Ֆռուզիկը, դա իր անձնական կամքը թելադրողի արձանն է»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее