▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախից Ռուսաստան արտահանվել է շուրջ 3 տոննա ոսկի՝ տարօրինակ գնով». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2019 թ. Արցախից դեպի Ռուսաստան արտահանվել էր շուրջ 3 տոննա ոսկի՝ տարօրինակ գնով և անհասկանալի ծագման։ Հայ և ռուս հետաքննող լրագնողները փորձեցին պարզել այս առեղծվածը, բայց երկու երկրի պաշտոնյաները վկայակոչում են «կոմերցիոն գաղտնիքը»՝ խուսափելով բացատրություններից։

Պղնձի և մոլիբդենոի գիշատիչ արտահանումը չի ընդհատվում անգամ հիմա, համավարակի պայմաններում, անպատասխան թողնելով բազմաթիվ հարցեր։ Էʹլ ավելի հրատապ է պարզել երկրի ոսկու հետ կատարվող մութ գործարքները, որոնք սահուն կերպով հին իշխանություններից փոխանցվել են նորերին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее