Կարդացեք նաև՝ Ադրբեջանական ԶՈՒ հարձակումից Արցախում վիրավորվել է 6 զինծառայող, 2-ի վիճակը ծանր է. Արման Թաթոյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արցախում 82մմ խփել են մեր դիրքին: Կա երկու զոհ, 6 վիրավեր: Շփման գծի ողջ երկայնքով մարտեր են գնում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնացել էր Արցախի Հանրապետության հայերին:
Նշենք, որ այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ:
Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա հայկական ու ադրբեջանակնա դիրքերի միջեւ փոխհրաձգություն է ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։
Հարցին՝ ճի՞շտ է տարածված տեղեկությունը, որ գյուղի մոտակայքում ԱԹՍ-ներ են թռչում, նա պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ ձայներ չեն լսվում։
Գյուղում որևէ խուճապ չկա, հայտնել է Անդրանիկ Ղազարյանը ու նշել, որ տուժածների մասին տեղեկություններ չունի։


