▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ArLeAМ ընկերությունը հյուրընկալել է ֆրանսիացի պատվիրակներին

ArLeAМ ընկերությունն օրերս հյուրընկալել է Ֆրանսիայից ժամանած հյուրերի՝ ի դեմս Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրային և Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս և Ֆիդ Կոնստրակտ ընկերության դեսպան, Դենիս-Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին։ Ֆրանսիացի հյուրերը շրջել են ArLeAm ընկերության ինտենսիվ այգիներում, ծանոթացել արտադրական գործընթացին, տեսել նոր ներդրված սառնարանային համալիրը, այցելել շինարարության փուլում գտնվող ձիարշավարանի տարածք, որը տարածաշրջանում բացառիկ է լինելու իր միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխանող շինարարությամբ և մեծ հնարավորություններ է ստեղծելու Հայաստանում ձիասպորտի զարգացման համար:

Քաղաքապետ Լորանս Ֆոտրան հիացմունքով է խոսել այգու մասին․ «Հայաստանը բավականաչափ ճանաչում եմ, բայց այս տնտեսությունը, որտեղ հրավիրել է պարոն Բադալյանը, պարզապես անկրկնելի է։ Տեսնել, թե ինչպես են նախաձեռնել այս ամենը, շատ հետաքրքիր էր, բացահայտում էր։ Ինձ տպավորեց այս վայրը, այսպիսի մեծ հոգատարությամբ ստեղծել նման այգի ժամանակակից սարքավորումներով, պարզապես հիասքանչ է»,- ասել է Լորանս Ֆոտրան։

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հեռանկարներում տեսնում է հայկական արտադրանքի արտահանումը դեպի Եվրոպա․  «Առաջին անգամ, երբ եկա այստեղ, շատ հիացած էի, մտածեցի, որ անպայման պետք է ցույց տամ ֆրանսիացիներին, որ Հայաստանում բացի քարերից գոյություն ունեն նաև նման այգիներ, հիանալի նախաձեռնություն է։ Լինելով  հայ՝  հպարտություն է ցույց տալ ֆրանսիացիներին, որ Հայաստանում նման վայր կա: Կարծում եմ հետագայում հնարավոր է արտահանման հնարավորություններ ստեղծենք»,- նշել է Դենիս Ջորկաեֆը։

ArLeAМ ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանի խոսքով՝ ընկերության 160 հա տարածքի 70 տոկոսն արդեն կանաչապատ տարածք է, որին կից այս պահին կառուցվում է ձիարշավարան․ «Հիանալի բերք ենք ստանում, տարեկան մոտավոր 1,000 տոննայի կարգի խնձոր ենք հավաքում, ունենք ծիրան և տանձ։ Հյուրերին ցույց տվեցինք նաև կառուցվող ձիարշավարանը, մոտ ժամանակներս ավարտին կհասցնենք, ամբողջությամբ կբարեկարգվի, կդառնա  հիանալի տուրիզմի գոտի»,- տեղեկացրել է Լևոն Խաչատրյանը։

«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, որն առաջարկում է առանձնահատուկ հոգատարությամբ, առանց հավելանյութերի, ինքնուրույն աճեցված արտադրանք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее