▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Երիցյանն ասում էր` պետական կառույցը պետք է իր գործառույթը ճիշտ անի, որ Մախնոյի ջոկատ ստեղծելու հույսին չմնանք

ԱԻՆ նախկին խոսնակ Նանա Գնդոյանը գրում է. «Որպես 5 տարի շարունակ ԱԻՆ-ի ողջ լրատվության համար պատասխանատու մարդ` չեմ կարող չբարձրաձայնել մի շատ կարևոր խնդիր։

Որ այդքան ասում եք` «կամավոր, կամավոր» գոնե հասկանում եք, որ համապատասխան պատրաստվածություն չանցած քաղաքացուն չի կարելի թույլ տալ գործունեություն ծավալել աղետի գոտում։ Ցանկացած սխալ շարժած քար կարող է ճակատագրական դառնալ փլատակներում ողջ մնացած մարդկանց համար։

Երկրորդ ամենամեծ խնդիրը` եթե համապատասխան մասնագիտական պատրաստվածություն չանցած սովորական քաղաքացին այդ կամավորության ընթացքում վնասվեց, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Հասկանում եք չէ, որ դա հավելյալ բեռ է փրկարարի համար, այլ ոչ թե օգնություն։

Ժամանակին, երբ ԱԻՆ֊ը ղեկավարվում էր պրոֆեսիոնալ նախարարների կողմից, Փրկարար ծառայությունը համագործակցում էր հատուկ կամավորական ջոկատների հետ, որոնց հետ նաև համապատասխան վարժանքներ էին անում, և նրանք ունեին որոշակի պատրաստվածություն։

Ի դեպ ասեմ, որ սա ամերիկյան մոդելի փորձն է։

Ինչպես ասում էր լուսահոգի գեներալ Արմեն Երիցյանը` պետական կառույցը պետք է իր գործառույթը ճիշտ անի, որ Մախնոյի ջոկատ ստեղծելու հույսին չմնանք։

Հ.Գ. Փրկարարներ ջան, ձեզ համբերություն եմ մաղթում, որովհետև էս տգետ մենեջմենթի ձեռը կրակն եք ընկել, ուղղակի էդ կրակը քաղաքականապես պիտի մարվի, այն էլ դրա մասնագետները չկան։

Ձեզ ուժ ու տոկունություն, տղե՜րք ջան»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее