Մամուլում հայտնված այսօրվա լուրը, թե իբր Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին չի մասնակցել, սուտ է, քանի որ Asekose.am-ի հավաստի տեղեկություններով ՝ Արմեն Գևորգյանը՝ երկու որդիների հետ մասնակցել է հանրահավաքին, սակայն նա պարզապես հարթակում չի եղել:

Նշենք, որ ստահոդ լուրը «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել, նշելով, թե իր տեղեկություններով՝ այդ հանգամանքը ընդդիմադիր խմբակցության ներսում բավականին բուռն կրքեր է հարուցել։ Թերթը նաև գրել էր, թե․ «պատգամավորները զարմացել, ապա նախատել են Գեւորգյանին, թե ինչպես է համարձակվել բացակայել մի հանրահավաքից, որին անձամբ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է մասնակցել: Մեր տեղեկություններով՝ հայաստանականները միմյանց միջեւ քչփչացել են, թե նրա՝ հանրահավաքին ներկա չլինելը նախեւառաջ վերաբերմունք է. ի՞նչ ավելի կարեւոր գործ կարող էր լինել, քան դեռ ամիսներ առաջ նախատեսված հանրահավաքը»:


