|
Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։ |
Armenian Business Forum 2022-ը չեղարկվում է
Հարգելի գործընկերներ,
Սեպտեմբերի 20-ին Երևանում պետք է մեկնարկեր Հայ գործարարների ասսոցիացիայի նախաձեռնությամբ և Տաշիր ընկերությունների խմբի աջակցությամբ կազմակերպվող Armenian Business Forum 2022 համաժողովը։

Սակայն, սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծվեց լայնածավալ ագրեսիա, Հայաստանի խաղաղ բնակավայրերի հրետակոծումներ, ինչի արդյունքում թե՛ Հայաստանի զինված ուժերի շրջանում կան բազմաթիվ զոհեր, շատ տուժածներ կան խաղաղ քաղաքացիական բնակչության շրջանում։
Ստեղծված իրավիճակում Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում է կայացվել չեղարկել նախատեսվող համաժողովը։
Շնորհակալ ենք ըմբռնման համար։
Մենք, անշուշտ, կհանդիպենք առաջիկայում։
Հայ գործարարների ասոցիացիա
«Տաշիր» ընկերությունների խումբ


