|
Դեռ կենդանության օրոք Արթուր Գրիգորյանը ցանկություն է հայտնել հուղարկավորվել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող ազատ հողակտորում: Արթուր Գրիգորյանի մահից հետո ընտանիքը փոխանցել է կոմպոզիտորի ցանկությունը` հույս ունենալով, որ նրա վերջին ցանկությունը կհարգվի:
Սակայն պարզվել է, որ չնայած այդ հողակտորը պետական է և ոչ մեկն իրավական որևէ հիմք չունի, բայց ինչ-որ ազդեցիկ անձինք վաղուց են աչք դրել այդ հողակտորի վրա և նրանք արգելել են այդտեղ թաղել սիրված կոմպոզիտորին: Ըստ «Հրապարակ»-ի, ինքնակոչ գերեզմանատերերն անգամ գիշերային պահակներ էին կարգել, որ Գրիգորյանի մերձավորները գիշերով հանկարծ այստեղ չփորեն: Ըստ որոշ լուրերի, խոչընդոտողները պատգամավոր Հայկ Սարգսյանի աներն է և նրա շրջապատը: Առավել մանրամասն՝ տեսանյութում |
Արթուր Գրիգորյանին Ռիմա Դեմիրճյանի կողքին հուղարկավորելուն խոչընդոտողը, ըստ որոշ լուրերի, Հայկ Սարգսյանի աներն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



