▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավանի թաղապետի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանը մեղադրվում է ռազմամթերքի շրջանառության մեջ

Ավանի թաղապետի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին  տեղեկացնում են Դատական-տեղեկատվական համակարգից։

NEWS.am-ն է գրում, նշելով, որ ըստ մեղադրանքի՝ Ներսես Պողոսյանը չունենալով «Զենքի մասին» « օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու եւ պահելու իրավունք, ինչպես նաեւ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ОС ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձեւակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող թվով 4 հատ «ТТ» տեսակի ատրճանակներից եւ համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին վերջինիս Երեւան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում:

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Ներսես Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Մանվել Շահվերդյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее