▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղետալի իրավիճակ․ զինվորները քնում են անձրևի տակ

Գոծող իշխանությունները անգամ խայտառակ պարտությունից և բանակը ջախջախելուց հետո են շարունակում խոսել նախկին իշխանությունների ժամանակ բանակում առկա որոշակի թերացումների մասին։ Սա այն դեպքում, երբ հիմա առաջնագիծը գտնվում է խայտառակ վիճակում։

/filemanager/uploads/2021/10/week-2/Zinvorner.jpg

Politik.am-ի, ում ձեռքի տակ են հայտնվել կադրեր Սյունիքի մարզի դիրքերից։ Ինչպես տեսանելի են այս կադրերից, զինծառայողները քնում են կացարանում, որը կառուցված է լաթի կտորներից։ Զինվորները, ինչպես հասկանալի է կադրերից, քնում են անձրևի տակ։

Ահա սա այն ամենն է ինչ արել են բանակի համար իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում։ Զինվորների կացարանի մեղմ ասած անմխիթար վիճակը պատերազմից հետո պաշտպանության նախարար դարձած Վաղարշակ Հարությունյանի և գործող նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքի հետևանքն է։ 

Փաշինյանի կառավարությունը, ըստ էության, տապալել է բանակը վերականգնելու խնդիրն ամբողջապես և անգամ տարրական կենցաղային խնդիրները լուծված չեն։  

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее