▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այնքան վատ է խոսում թեմայից, որ նույնիսկ պատվաստվելուն դրական նախատրամադրված մարդիկ են մտափոխվում». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

http://asekose.am/filemanager/uploads/Anahit_Avanesyan.jpg

«Հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը՝ COVID-ի մահերով

Կորոնավիրուսից միավոր բնակչության վրա գրանցված մահերի քանակով երեկ Հայաստանը դարձավ աշխարհի առաջատարը: Այլ կերպ ասած՝ որևէ երկրում տոկոսային հարաբերակցությամբ երեկ այդքան շատ մարդ չի մահացել COVID-ից, որքան Հայաստանում:

Երեկ վիրուսից մահացել է 62 մարդ, իսկ նախորդ ամսում այդ վարակը 1000-ից ավել մարդու կյանք է տարել Հայաստանում:

Եվ այս ամենն արդյունք է վակցինացիայի պրոցեսի ու դրա հանրային կոմունիկացիայի շատ վատ կազմակերպմամբ:

Մարդիկ ժամեր են ծախսում, որ տեղեկատվություն գտնեն այն մասին, թե որտեղ վակցինացվեն: Շատ քչերն են կամավոր պատրաստ մի օր ծախսել, որպեսզի գտնեն վակցինացվելու տեղ և անցնեն հերթերի միջով:

Այս ամենն արդյունք է նաև վակցինաների մասին մարդավարի հանրությանը չպատմելու և անգործության, որն այս հարցում դրսևորում է Կառավարության հանրային կապերի ՊՈԱԿ-ը:

Այս ամենն արդյունք է Առողջապահության նախարարի ապիկարության և խայտառակ վատ հանրային խոսքի (Անահիտ Ավանեսյանն այնքան վատ է խոսում թեմայից, որ նույնիսկ պատվաստվելուն դրական նախատրամադրված մարդիկ են մտքափոխվում):

Եվ, իհարկե, չի կարելի մոռանալ, որ Առողջապահության նախարարին և ՊՈԱԿ-ի ղեկավարին նշանակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանից բխող իր մեղքի բաժնով:

Հ. Գ. Վակցինաների դեմ պայքարողներ կան գրեթե բոլոր երկրներում, բայց այս գրողի տարած անտիռեկորդին հասավ հենց Հայաստանը»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее