▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո, մենք ծառայում ենք, բայց գլուխը պատով կտա նա, ով մեզ կուզենա ծառայեցնել. Միքայել Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին

Այս իշխանությունները նախորդներից տարբերվում են հոգեւորականության նկատմամբ իրենց կեցվածքով, արտահայտություններով:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: 

Դիտարկմանը, որ իշխանությունների փաստարկն այն է, որ հոգեւորականները քաղաքականությամբ են զբաղվում եւ իրենց պետք է պատասխանել քաղաքական բառապաշարով, Աջապահյանն արձագանքեց. «Ղալաթ են անում, քաղաքական բառապաշարով չէ, որ իրենք մեզ պատասխանում են, իրենք մեզ վիրավորում են՝ ասելով մեր քաղաքացիական անունը, որը մենք չենք մոռացել: Իմ կենսագրությունը բավական մեծ է, որ վերջերս ծնված ինչ-որ մեկը ինձ հիշի այն անունով, որով ինձ հետ երբեք չի առնչվել եւ չէր էլ կարող առնչվել:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Կաթողիկոսը հավատացյալների ծառան է, նա սուրբ չէ, թագավոր չէ, Միքայել Սրբազանն ասաց. «Ուղղակի հետաքրքիր է իմանալ, թե ինչով է սնվում այդ երիտասարդը, որ այդքան «խելացի» է: «Վեհափառը ժողովրդի ծառան է» ասելը երկու հասկացողություն ունի: Մենք ժողովրդի ծառան ենք, ծառայում ենք ժողովրդին, բայց որոշակի իմաստով մենք ծառան չենք ժողովրդի: Աստված ծառայում է մեզ, ապահովում է ամեն ինչով, բայց Աստված մարդկության ծառան չէ:  Ծառայելը ծառա լինել չի նշանակում: Այո, մենք ծառայում ենք հայ ժողովրդին, բայց մենք հայ ժողովրդի ծառաները չենք, առավելեւս ստրուկները չենք: 

Այո, մենք ծառայում ենք Հայաստանին ու հայ ժողովրդին, ուրիշին չենք ծառայում, ի տարբերություն իրենց, որ ծառայում են Ադրբեջանին ու Թուրքիային:

Գլուխը պատով կտա նա, ով մեզ կուզենա ծառայեցնել: Մենք ծառայում ենք կամավորապես, բայց դեռ չի ծնվել մեկը հայ իրականության մեջ, որ մեզ ծառայեցնի իրեն: Առավելեւս այս կիսագրագետների ծառան չենք դառնում եւ չենք դառնալու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее