▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս կառավարությունը հակաբնական է, հակատրամաբանական է, հակասոցիալական է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Հայքը չի կարող լուծել որեւէ մարտահրավեր, որոնք գնալով ավելի են ահագնանում, քանի կա ներկայիս կառավարությունը։ Ինչու։
- Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլեւս փաստ է, բնականաբար չի կարող հանրությանը մոբիլիզացնել դրանց լուծման շուրջ։
- Այս կառավարությունը մեր երեք հանրապետություններում եղած ամենա ոչ կոմպետենտն է եւ ընդունակ չէ գեներացնել ոչ միայն զարգացման հեռանկար, այլեւ դանդաղեցնել ավելի ցած գլորվելու իներցիան, դա էլ է փաստ։
- Այս կառավարությունն իր գործունեության ողջ ընթացքում չի կարողացել ձեւակերպել որեւէ քաղաքական հայեցակարգ, որն իրականության հետ առնչություն ունենա, դա էլ է փաստ։
- Այս կառավարությունը Հայքի միջազգային վարկանիշի նշաձողը իջեցրել է ամենացածր մակարդակի, որ անգամ մեր բնական դաշնակիցները բացահայտորեն տարանջատում են հայ ժողովրդին իշխանությունից ու սկսել են շրջանցելով կառավարությանը դիմել ժողովրդին' պաշտոնական մակարդակում։
- Այս կառավարությունը հակաբնական է, հակատրամաբանական է, հակասոցիալական է։ Սա նույնպես ակնհայտ է։
Այս կառավարությունը պետք է հրաժարական տա, սակայն այդ պահանջը պետք է ձեւակերպի հանրային կազմակերպված ճակատում։ Ինչու։
Կուսակցությունների սահմանադրական մանդատն ընտրություններին մասնակցելն է մյուս կուսակցությունների հետ մրցելով։ Երբ որեւէ կուսակցություն ակտիվանում է, մյուսները սկսում են խանգարել, դրանում տեսնելով մրցակիցների կողմից իշխանություն վերցնելու փորձ։
Հայքում ստեղծված իրավիճակում, երբ պետք է ոչ ընտրական գործընթացի միջոցով շրջել իրավիճակը, դա հնարավոր է միայն ոչ կուսակցական, այլ լայն հանրային ճակատի միջոցով։ Սա էլ է փաստ, բայց բոլորի համար դեռ ակնհայտ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее