▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս պաշտոնյան զազրելի վարքագիծ է դրսևորում»

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, կրկին խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի մասին, հայտարարել է, որ ՀՀ վարչապետից է տեղեկացել, որ նա վրաերթից տեղյակ չի եղել։

Այսպիսի հայտարարությունն անուղղակի ցուցում է վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի քրեական գործով քողարկվեն վարչապետի տեղեկացվածության վերաբերյալ ապացույցները։

Այսպիսի պայմաններում տուժող կողմն ինչպե՞ս կարող է քրեական գործով օբյեկտիվ քննության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք ունենալ։

Այս պաշտոնյան արդեն զազրելի վարքագիծ է դրսևորում՝ հերթական անգամ դժբախտ դեպքն օգտագործելով քաղաքական նպատակներով....»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее