|
«Այս ակցիան բացառապես թուրքերի դեմ է: Մենք ստիպված ենք փողոց փակել, որպեսզի մեր հասարակությունը հասկանա՝ թուրքը մտել է Հայաստան: Ա՛յ ժողովուրդ, վերջ ի վերջո մենք ուշքի գալո՞ւ ենք, մեր սահմաններին տեր կանգնելո՞ւ ենք»,- բարձրախոսով հայտարարեցին փողոցը փակած քաղաքացիները: «Այս փողոցը վաղը թուրքն է փակելու: Այս ակցիայի դեմ կարող է ընդվզել միայն թուրքը, որովհետև սա իր դեմ է ուղղված»,- ասացին նրանք: Ակցիայի մասնակիցների թվում են լրագրող Նաիրի Հոխիկյանը, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: «Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։ Ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- նշեցին կազմակերպիչները: Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |


