▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան. Սոֆի Դևոյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը նույնպես ներկա է եղել համերգին, որի ընթացքում ողջագուրվել է Սոֆի Դևոյանի հետ: Այս ամենը համացանցում որոշակի քննադատությունների տեղիք է տվել:

«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել Սոֆի Դևոյանին:

 

- Համացանցում որոշակի քննադատություններ եղան, որ նախարար Անդրեասյանի ձեռքից մեդալ եք վերցրել, ողջագուրվել եք Աննա Հակոբյանի հետ և այլն:

 

-Ինչի՞ մասին է խոսքը, ես միայն լավ բաներ էի կարդում քիչ առաջ:

 

- Դրական մեկնաբանություններ, անշուշտ, կան, սակայն գաղտնիք չէ, որ այս իշխանություններին շատ շատերը չեն համակրում, մեղադրում են, ուստի նաև քննադատում են Ձեզ, հատկապես Աննա Հակոբյանի հետ գրկախառնվելու համար:

 

- Գիտեք ինչ, ինչո՞ւ են քննադատում, որ ի՞նչ, որ 75 տարեկան կին եմ և մեդա՞լ եմ ստացել, հա՞, դրա՞ համար են քննադատում: Ոչ ժողովրդական եմ, ոչ մի բան ու ընդհանրապես ի՞նչ է տալիս դա, ժողովուրդը սիրում է ինձ, շնորհակալ եմ, ինձ գնահատում են, շնորհակալ եմ, իսկ ուրիշ կարծիքներն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, մարդիկ նրա համար են, որ խոսեն: Մեկը լավը կասի, մյուսը` վատը, ոչինչ թող խոսեն, կյանքն այդպիսի բան է: Ամեն ինչին այս կյանքում պետք է շատ հանգիստ վերաբերվել ու ոչ մի պրոբլեմ չի լինի:

 

- Բայց նաև ասում են, որ այսքան ժամանակ Դուք լռում էիք հենց սրա համար....

 

- Եկեք չքննարկենք նման մարդկանց, ես շատ հանգիստ եմ վերաբերվում: Ուզում են քննադատել, թող քննադատեն, ուզում են լավ բաներ ասել, թող ասեն, ամեն մարդ իր կարծիքն ունի և թող մնա իր կարծիքին: Իմ տրամադրությունը շատ բարձր է, ես չեմ էլ կարդում ինչեր են գրում, շատ հանգիստ եմ վերաբերվում ամեն ինչին:

 

- Համակրո՞ւմ եք այս իշխանություններին: Նրանց շատ հայտնիներ մեղադրում են պատերազմում պարտվելու, երկիրը թշնամուն հանձնելու մեջ:

 

- Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, խնդրում եմ: Բացում եմ ֆեյսբուքը, ինչ ասես գրում են, գրել էին Գարիկ Մարտիրոսյանի մասին: Ով մի բան ասում է, էդպես է լինում....

 

- Իսկ որպես կին համակրո՞ւմ եք Աննա Հակոբյանին:

 

- Չեմ պատասխանի այդ հարցին: Քաղաքականությունն ինձ համար չէ: Այն ինչ վերաբերում է քաղաքականությանը, ես չեմ պատասխանի: Ինչ վերաբերում է ղեկավարությանը, պետք է հարգել այն մարդուն, ով տվյալ պահին ղեկավարում է երկիրը: Ես մշտապես հարգել եմ այն ղեկավարներին, ովքեր երկրի ղեկին են եղել: Եղել եմ 14 տարեկան, հարգել եմ տվյալ պահի ղեկավարությանը, եղել եմ 19 տարեկան, հարգել եմ ու այդպես…. Ինչ-որ մեկին քննադատել չեմ պատրաստվում: Այսօր այս մարդն է մեր վարչապետը, ուրեմն պետք է հարգել նրան: Ես միշտ այդպես եմ մտածել: Այդքան մի բան:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее