▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այսպես է Հայաստանը դառնալու «չնթռլո» սանջակ»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օմեգամեվլյության ընկերություն. հենց այսպես է Հայաստանը դառնալու թուրքական «չնթռլո» սանջակ, այո՛, հենց սանջակ, այլ ոչ թե վիլայեթ, որտեղ թուրքերի հետ քիրվայության երկրպագուները մի քանի լիր թուլափայ են ստանալու և ուրախ-զվարթ ապրելու են...

Չզարմանաք, եթե որոշ ժամանակ անց պարզվի, որ Արևմտյան Հայաստանը՝ պատմական Դողու Անադոլուն է, իսկ հայերն էլ ցեղասպանության են ենթարկել թուրքերին, որի համար մենք պետք է ներողություն խնդրենք քոչվորներից և փոխհատուցենք նրանց վնասները...

Ցանկանում եմ, որ գործակալ «օմեգա» Արոն և Չավուշօղլուն մի բարձի ծերանան...

Թուրքերը չեն հրաժարվել՝ «Չկա հայ, չկա «հայկական հարց»» կարգախոսից և իրենց հակահայ ծրագիրը տանելու են մինչև վերջ՝ այն ավարտելու համար օգտագործելով «օմեգա» Արոյի նման թրքասեր գործակալներին...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее