«Ռանդեվու» հաղորդմանը հյուրընկալվել էր դերասանուհի Տոմա Պետրոսյանը։
2 տարի է ինչ չունենք Արցախ… Ինչու՞ եկանք այդ կետին: Տոման նշեց.
«Այդ հարցը հաճախ եմ ինձ տալիս ու իրական պատճառ ման չեմ գալիս, ավելի շատ էներգետիկ պատասխաններ եմ փնտրում։ Միգուցե այդքան էլ չէինք արժևորում էն, ինչ ունենք, ճիշտ չէինք ապրում, չէինք գնահատում այնպեսլ ինչպես պետք է գնահատեինք։ Երևի ինչ որ բան սխալ ենք արել… Այդ հարցն անընդհատ ինձ տալիս եմ»։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն այսօր տեսնում ենք Բաքվի բանտերում։ Արդյո՞ք ովքեր ունեն լսարան պետք է բարձրաձայնեն խնդիրը.
«Իրանք ուղղակի գիտակցում են, որ բարձրաձայնելով շատ բան չի փոխվելու ՝ էնքան ենք մենք վստահ մեր անզորության վրա… Ցավոք չեմ կարողանում հավատալ դրա էֆեկտիվությանը»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
***