Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գորիս համայնքի Բարձրավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն այսօր չեն կարողացել հասնել դպրոց։ Նրանց մեծ մասը գրեթե ամեն օր Գորիսից Բարձրավան էր գնում, բայց այսօր դպրոց չեն գնացել՝ Գորիս-Կապան ճանապարհի վրա տեղադրված ադրբեջանական անցակետի պատճառով։
Հիշեցնենք, որ այս ճանապարհին երեկ գիշերվանից Ադրբեջանը մաքսային ու անձնագրային հսկողություն է իրականացնելու»։


