«Բոլոլա» սիթքոմը, որ «Արմենիա» հեռուստաընկերության եթեր է վերադարձել երկրորդ եթերաշրջանով, «Ինսթագրամ»-ի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որ համացանցքում դարձել է քննարկման առարկա: Պատճառն այն է, որ սիթքոմի գլխավոր դերասանները` որպես տարազային հագուստ, կրում են թուրքական նախշերով ու թուրքական արտադրության կտոր, որի դեմ արդեն տևական ժամանակ պայքարում են ոլորտի մասնագետները: Երկրորդ եթերաշրջանում սիթքոմի արդեն հայտնի կազմին՝ Արմեն Պետրոսյանին, Զառա Սահակյանին, Աղաս Մանուկյանին, Մագա Հարությունյանին, Նորայր Եղյանին, Անի Արզումանյանին, Աննա Խաչիկյանին, Ագնեսա Շահնազարյանին և Արտյոմ Կարապետյանին միացել են նաև Եվա Բաղդասարյանը, Բորիս Բաղդասարովը և Լևոն Սարգսյանը։ Լուսանկարում Մենչն (Արմեն Պետրոսյան) ու Աղասն են, որոնք նստած են առջևում, իսկ նրանց հետևում կարմիր տարազներով կանգնած են Զառան, Անին, Աննան և Մագան։ ««Բոլոլա» պարային համույթ»՝ գրված է և լուսանկարին կից։ |
Մամուլ․am-ն է գրում այս մասին ու հիշեցնում, որ ինտերիերի և էքստերիերի դիզայներ Վահե Քոթանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմացե՛ք, սա հայկական տարազի, կտորի ու արտադրության հետ կապ չունի: Նվեր մի՛ տարեք, շոր մի՛ կարեք, անակնկալ ու տոնական նվեր մի՛ պատրաստեք: |
«Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմը հանդես է եկել թուրքական կտորով ու նախշերով «տարազով»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet