▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բոլորիս մանդատի գույնը նույնն է, տիկին Կարապետյան». վիճաբանություն ԼՂ հարցի քննարկման ժամանակ.a1plus.am

a1plus.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկը՝ ընդունել ԱԺ որոշում ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին:

Զարուհի Փոստանջյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ որոշում է կայացրել՝  անդամակցել ՄՄ-ին, եւ դա  անակնկալ է եղել, քանի որ այդ ընթացքում բանակցություններ էին ընթանում անդամակցելու ԵՄ-ին. «ՄՄ անդամակցության պայմանագիրը հրապարակվեց, որտեղ նշված դրույթները վկայում են, որ մաքսակետ է տեղադրվելու ՀՀ ու ԼՂՀ միջեւ, թեեւ մենք մեկ տնտեսական տարածք ու ժողովուրդ ենք, մեր անձնագրերը մեկն են: Դե ֆակտո ունենք երկու պետություն, սակայն դե յուրե մեկն է ճանաչված: Այս առումով մենք խնդիր ունենք ճանաչելու ԼՂՀ անկախությունը: Այսօր դրա պատեհ պահն է ու այսօրվա սպառնալիքների ներքո ստորագրվում են փաստաթղթեր, որոնք կվտանգեն երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ տիկին Փոստանջյանի ներկայացրած առաջարկի կետերից շատերի հետ համաձայն է. «Սակայն ինչո՞ւ ԱԺ որոշում, այլ ոչ թե օրենք: Որոշումն ի՞նչ է մեզ տալիս»: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց՝ ասելով. «Քանի որ, գիտեք, ինչպիսի մերժումների է արժանացել մեր բոլոր առաջարկությունները ԱԺ մեծամասնության կողմից, իսկ հոկտեմբերի տասը մոտենում է, երբ կորոշվի՝ անդամակցում ենք ՄՄ-ին, թե ոչ: Եթե ցանկություն չկա օրենքով ամրագրել մեր առաջարկությունները, գոնե քաղաքական մարմինը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը: Եվ որպեսզի ճկուն լինենք, ներկայացրել եմ ընդամենը ԱԺ որոշում»:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ մեր քաղաքական օրակարգում չկա այս հարցը, ու կարծում է, որ սա պատրանքային պայքար է խնդիրների դեմ: Իսկ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Համլետ Հարությունյանի համոզմամբ՝ Զարուհի Փոստանջյանի առաջարկությունը վերջնագրի նման էր. նա հայտարարեց, որ նման առաջարկներ անելիս նախ եւ առաջ պետք է հաշվի նստել միջազգային հանրության կարծիքի հետ:

Այս եւ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցադրումները խիստ վրդովեցրել են Ալեքսանդր Արզումանյանին: Նա հայտարարել է, որ պետք չէ գալ այստեղ ու դասեր տալ. «Բոլորիս մանդատի գույնը նույնն է, տիկին Կարապետյան, երբ ես զբաղվում էի արտաքին հարաբերություններով, դուք դեռ դպրոցում էիք սովորում: Պարոն Հարությունյան, դուք, լինելով արցախյան պատերազմի մասնակից, արցախցի, չպետք է այդպես խոսեիք. ինչ է՝ մոռացե՞լ եք այդ ամբողջ պայքարն ու հիմա ուզում եք նորից ռուսական լծի տա՞կ մտնել»:

Նրա այս խոսքերը վիճաբանության տեղիք է տվել  հանձնաժողովի ՀՀԿ պատգամավորների միջեւ: Պարոն Արզումանյանը նաեւ հիշեցրեց, որ ինքը նախորդ անգամ, երբ տիկին Փոստանջյանը նմանատիպ առաջարկ արեց, միակ դեմ քվեարկողն էր, այսօր կողմ է լինելու: Իսկ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ողջունեց Զարուհի Փոստանջյանի առաջարկը, սակայն ասաց, որ ձեռնպահ է քվեարկելու:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկը՝ ընդունել ԱԺ որոշում ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ որոշում կայացրեց՝ անդամակցել ՄՄ-ին, եւ դա մեզ համար անակնկալ էր, քանի որ այդ ընթացքում բանակցություններ էին ընթանում անդամակցելու ԵՄ-ին. «ՄՄ անդամակցության պայմանագիրը հրապարակվեց, որտեղ նշված դրույթները վկայում են, որ մաքսակետ է տեղադրվելու ՀՀ ու ԼՂՀ միջեւ, թեեւ մենք մեկ տնտեսական տարածք ու ժողովուրդ ենք, մեր անձնագրերը մեկն են: Դե ֆակտո ունենք երկու պետություն, սակայն դե յուրե մեկն է ճանաչված: Այս առումով մենք խնդիր ունենք ճանաչելու ԼՂՀ անկախությունը: Այսօր դրա պատեհ պահն է ու այսօրվա սպառնալիքների ներքո ստորագրվում են փաստաթղթեր, որոնք կվտանգեն երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ տիկին Փոստանջյանի ներկայացրած առաջարկի կետերից շատերի հետ համաձայն է. «Սակայն ինչո՞ւ ԱԺ որոշում, այլ ոչ թե օրենք: Որոշումն ի՞նչ է մեզ տալիս»: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց՝ ասելով. «Քանի որ, գիտեք, ինչպիսի մերժումների է արժանացել մեր բոլոր առաջարկությունները ԱԺ մեծամասնության կողմից, իսկ հոկտեմբերի տասը մոտենում է, երբ կորոշվի՝ անդամակցում ենք ՄՄ-ին, թե ոչ: Եթե ցանկություն չկա օրենքով ամրագրել մեր առաջարկությունները, գոնե քաղաքական մարմինը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը: Եվ որպեսզի ճկուն լինենք, ներկայացրել եմ ընդամենը ԱԺ որոշում»:
ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը մի քանի հարց ուներ: Նա հիշեցրեց, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ արդեն կա սահմանակետ. «Բացի այդ, նշված է, որ առանց ԼՂՀ-ի ՀՀ-ն որեւէ միջազգային կառույցի չի կարող անդամակցել: Այդ դեպքում, երբ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր էինք կնքում, ինչո՞ւ նույն հարցերն այդ ժամանակ չէին բարձրաձայնվում: Նշված է նաեւ, որ որեւէ երկիր կամ միջազգային կառույց չի կարող զորքեր տեղակայել ԼՂՀ սահմաններում: Իսկ եթե միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու խնդիր առաջանա՞»:
Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց՝ ԵՏՄ հիմնադիր անդամներից մեկը՝ ՌԴ-ն, այսօր լուրջ պատժամիջոցների տակ է. «Մենք էլ ենք մտնելու այդ հսկայական բեռի տակ ու ոչ միայն մեր տնտեսությանն է հսկայական վնաս հասցնելու, այլեւ՝ Արցախին: ԼՂՀ-ից ապրանքները այլեւս այլ կերպ են արտահանվելու: Այս իրավասությունները մենք զիջում ենք ԵՏՄ-ին, ու դա չի բխելու հայ ժողովրդի շահերից: Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ապա ԼՂՀ-ն վաղուց բանակցային կողմ չէ, եւ մադրիդյան սկզբունքները ստորագրելով՝ Սերժ Սարգսյանը ի վնաս հայ ժողովրդի գործեց»:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ մեր քաղաքական օրակարգում չկա այս հարցը, ու կարծում է, որ սա պատրանքային պայքար է խնդիրների դեմ: Իսկ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Համլետ Հարությունյանի համոզմամբ՝ Զարուհի Փոստանջյանի առաջարկությունը վերջնագրի նման էր. նա հայտարարեց, որ նման առաջարկներ անելիս նախ եւ առաջ պետք է հաշվի նստել միջազգային հանրության կարծիքի հետ:
Այս եւ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցադրումները խիստ վրդովեցրին Ալեքսանդր Արզումանյանին: Նա հայտարարեց, որ պետք չէ գալ այստեղ ու դասեր տալ. «Բոլորիս մանդատի գույնը նույնն է, տիկին Կարապետյան, երբ ես զբաղվում էի արտաքին հարաբերություններով, դուք դեռ դպրոցում էիք սովորում: Պարոն Հարությունյան, դուք, լինելով արցախյան պատերազմի մասնակից, արցախցի, չպետք է այդպես խոսեիք. ինչ է՝ մոռացե՞լ եք այդ ամբողջ պայքարն ու հիմա ուզում եք նորից ռուսական լծի տա՞կ մտնել»:
Նրա այս խոսքերը վիճաբանության տեղիք տվեցին հանձնաժողովի ՀՀԿ պատգամավորների միջեւ: Պարոն Արզումանյանը նաեւ հիշեցրեց, որ ինքը նախորդ անգամ, երբ տիկին Փոստանջյանը նմանատիպ առաջարկ արեց, միակ դեմ քվեարկողն էր, այսօր կողմ է լինելու: Իսկ ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը ողջունեց Զարուհի Փոստանջյանի առաջարկը, սակայն ասաց, որ ձեռնպահ է քվեարկելու:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը:
 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее