Վեհափառն ընդամենը հավատացյալների ծառան է։ Նա պետք է մեզ օգնի՝ հաղորդակցվել Աստծո հետ, ինքը թագավոր չէ, ինքը Սուրբ Էջմիածինը չէ, ինքը սուրբ չէ, որևիցե մեկը սուրբ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մարդուն, հավատն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնականացնելը համարելով անգրագիտություն։ Լրագրողները հիշեցրին, որ Բագրատ Սրբազանը ծոմապահության մեջ է․ «Ինքը կարող է բեղ կամ մորուք պահել, բայց Մայր Տաճարի օծմանը չներկայանա՞լ, այդ ի՞նչ է։ Ես շատ եմ սիրում իրեն, չե՞ք հավատում՝ ես շատ եմ ուզում, որ ինքը մնա փողոցում։ Ես ուզում եմ իրեն ամեն ձև օգնած լինեմ, որ մնա ջրի երեսին, որովհետև ինքը պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ արեց մեր երկրի անվտանգության դեմ։ Էնքա՜ն երկար պետք է մնա փողոցում»։ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |
«Իրան պիտի պահենք փողոցում, պիտի պատասխան տա»․ Ալեն Սիմոնյանը՝ Բագրատ Սրբազանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet