ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել Արդարադատության նախարար, իր մտերիմ Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- գրել է նա: