▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառայակիցները սուր վիճել են, ապա մեկը ծանր վիրավորում է հասցրել մյուսին ու ինքնասպան եղել

Կապանի Շիկահողի մարտական դիրքերում այսօր ծառայակից ընկերների միջև սուր վեճ է տեղի ունեցել: Վեճի արդյունքում զինվորներից մեկը ծանր վիրավորում է հասցրել զինակցին, ապա ինքնասպան է եղել: 

 

http://asekose.am/filemanager/uploads/zinvor.png

 

Այս մասին գրում է 168.am-ը՝ հղում տալով իր տեղեկություններին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին հրազենային վիրավորումով:

Նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմանում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002 թ․) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее