▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հարմարվում նրա բացակայությանը. Լուիզա Ղամբարյանը հուզիչ խոստովանություն է արել. մանրամասներ

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը պարբերաբար սոցիալական հարթակներում հանդես է գալիս երջանկահիշատակ Գեորգի Պողոսյանին վերաբերող հրապարակումներով։ Խոսելով ամուսնու մահվան մասին՝ դերասանուհին մի առիթով նշել էր.

«Ես նրան չեմ կորցրել. նա ներկա է, որովհետեւ այնքան շատ բան է թողել։ Ես, իհարկե, դեմ եմ հիշողությունների հետ ապրելուն. այն մարդիկ, ովքեր ապրում են միայն անցյալով, կորցնում են ներկայի զարկերակը։ Բայց նա այնքան մնայուն բաներ է թողել՝ արժեքներ, սովորույթներ, խորհուրդներ, խոսքեր․․․ Քանի որ շատ բարի եւ իմաստուն մարդ էր եւ գիտեր՝ մի օր այնպես է ստացվելու, որ մենք ֆիզիկապես առանց իրեն ենք մնալու, շատ հարցերում ուղղորդում էր մեզ, սովորեցնում։ Այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի. նա կոփում էր ինձ։ Նա ինձ համար իսկապես կա հիմա։ Իսկ մնացածն արդեն իմ ապրումներն են, իմ կարոտն է, իմ՝ նրան միշտ վառ հիշելն է։ Չկա օր, որ մենք տանը չհիշենք Գաբիիս հետ եւ չհիշենք ուրախությամբ, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա»,- ասել էր Լուիզան։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее