▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը

«Բեգլարյան ԲԿ»-ում աղջիկ է ծնվել։ Այս մասին ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Սա կարող էր սովորական մի նախադասություն լինել, բայց պետք է հայտարարենք, որ ուրախ լուրն ամբողջ հայ ժողովրդի դուռն է թակել։

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվոր Դանիել Թիզյանի քույրը։ Մայրը՝ Արմենուհի Թիզյանը, հուզված նշում է, որ դեռ անուն չեն որոշել։

Վիրահատությունը կատարել են Արմեն Շահգալդյանն ու Տիգրան Տեր-Իսահակյանը։ Այն բարեհաջող է անցել։

Մայրն ու դուստրն իրենց լավ են զգում։ Շնորհավորում ենք։ Ուժ ու բարեկեցություն Թիզյանների ընտանիքին՝ խաղաղ երկնքի տակ»,- ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее