▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեսպանատները զգուշացրին իրենց քաղաքացիներին`չգնալ սահմանամերձ շրջաններ․ Ի՞նչ պիտի անենք մենք` հայերս

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քանի դեսպանատներ զգուշացրեցին իրենց քաղաքացիներին չգնալ սահմանամերձ շրջաններ: Ի՞նչ պիտի անենք մենք Քրիստոնյա հայերս: Այսպիսի դժվար իրավիճակ է եղել Նոյի օրերում: Ու Նոյը լսեց Աստուծո Խոսքը, հնազանդվեց Աստուծո Խոսքին ու Տապանը կառուցեց: Ու փրկվեց Տապանում: Մեր Տապանը Հայ Առաքելական Եկեղեցին է: Մեր փրկության նավը մեր եկեղեցին է: Հիմա դա է մեր Նոյան Տապանը: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է (Եփ. 5:23), իսկ եկեղեցին Քրիստոսի մարմինն է (Եփ. 1:23): Ու այս Շաբաթ օրը հազարավոր հայ Քրիստոնյա մարդիկ ժ. 17ին, Էջմիածին քաղաքի մուտքի՝ Սբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից Ուխտերթ են անելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս ուխտերթը մեր ազգի դարձի ու ապաշխարության խորհրդով է: Եկեք ձեր կոտրված ու բեռնավորված սրտերով՝ քայլենք Քրիստոսին վկայելով: Մեր համար մեծ խոստում կա: Ձեր համար մեծ խոստում կա, որ մեզ հանգիստ է տրվելու և նոր օր է բացվելու: Եկեք ու մի մնացեք: Մի գուցե սա վերջին հնարավորությունն է մեծ պատերազմից առաջ: Իսկ մեր դարձն ու ապաշխարություն կարող է այն կանխել: Խնդրում եմ, կիսեք սա ձեր էջերին, պատմեք մարդկանց, քաջալերեք ձեր ընկերներին ու տնեցիներին դառնալ Քրիստոսին, վկայել Փրկչին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее