▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դհոլ խփելը և «դմփ-դմփ-հու»-ն իր մոտ ավելի լավ է ստացվում»․ Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/ruben_hayrapetyan.jpg

«Պատկերն ամբողջացնելու համար Դավիթ Արղամանյանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը մակագրեք հորը՝ Մհեր Արղամանյանին։

Այսպիսով՝ իրավունքը վերջնականապես բռնաբարվեց, դատավորը կալանավորեց դատավորին մեղադրյալին կալանավորելու համար։

Անկեղծ, հաշվի առնելով ՀՀ իրավական համակարգում տիրող դհոլ-թմբուկ վիճակը, ես այլ բան Դավիթ Արղամանյանից չէի էլ սպասում։ Ի՞նչ էր մեր ակնկալիքը մի մարդուց, ով նշանակվել էր կալանք տվող դատավոր, որ իր ստորագրությամբ դակեր պետպատվերները։ Դավիթ Արղամանյանը, ընդամենը լավ կատարեց պետպատվերը։ Իհարկե, մեծագույն ամոթ Դավիթ Արղամանյանին․ դհոլ խփելը և «դմփ-դմփ-հու»-ն իր մոտ ավելի լավ է ստացվում․ գուցե ճիշտ կանի վերադառնա այդ զբաղմունքներին։

Հ․Գ․ Դատավոր Բորիս Բախշիյանն անպայման վերադառնալու է իր պաշտոնին և կատարելու է իր առաքելությունը, իսկ այս գործընթացը նախաձեռնած և կյանքի կոչած բոլոր ստահակները անպայման դատվելու են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее