«Դիմադրություն» շարժումն իրազեկման երթ է իրականացնում Գյումրիում և Երևանում․ ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են։
Դիտեք նաև՝
|
«Այս իշխանություններն ամուր չեն»,- այսօր՝ Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակից իրականացվող երթի մեկնարկին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Ես երբևիցե որևիցե բան չեմ անձնավորել, բայց եկել է պահը, որ պետք է ասեմ՝ այս անձի շուրջ ստեղծված իշխանությունները մեզ պետք չեն։ Դա Նիկոլի շուրջ ստեղծված իշխանություններն են։ Ուրեմն մենք բոլորս պետք է վանկարկենք՝ առանց Նիկոլ է պետք էս հայրենիքը»,- հայտարարեց սեյրան Օհանյանը և բոլորը վանկարկեցին՝ առանց Նիկոլ Հայաստան։ |


