▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դիմել ենք Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությանը՝ գումարը պետբյուջե վերադարձնելու համար». Ժաննա Անդրեասյան

Սնուփ Դոգի համերգի կայացման վերաբերյալ բանակցությունները շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հարցրին լրագրողները:

«Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունն ամբողջ տարին բանակցել է, որպեսզի համերգը տեղի ունենա: Տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն իրականացվել»,- հայտնեց Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ այս պարագայում պետք է գործեն պայմանագրի դրույթները: «Քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետբյուջե, ինչպես և նախատեսված էր»,- ասաց նախարարը:

***

«Ուսուցիչների ատեստավորումը 2024-ին կազմակերպվեց ուշ՝ նոյեմբերի ընթացքում, կապված էլեկրոնային եղանակով նոր համակարգի հետ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ուսուցիչների ատեստավորմանը և տրամադրվող հավելավճարներին: «Վերջին ատեստավորումները նոյեմբերի 22-ին և 24-ին են անցկացվել: Դրանից հետո ընթացել է բողոքարկման գործընթաց և եղել է հրաման, որով վերջնական ֆիքսվել են ուսուցիչների արդյունքները. դա եղել է դեկտեմբերի վերջին, հետևաբար հավելավճարը հաշվարկվում է որոշման օրվանից հետո»,- նշեց նախարարը և ընդգծեց, որ հունվարից սկսած հավելավճարները տրամադրվելու են ուսուցիչներին, իսկ ժամկետն էլ հաշվարկվելու է որոշումը կայացնելու օրվանից: Նախարարի խոսքով՝ ատեստավորման համար դիմած ուսուցիչների 80 տոկոսը մասնակցել է՝ շուրջ 5000 մասնակից. «Ավելի քան 70 տոկոսը հաջողությամբ է հաղթահարել ատեստտավորումը, որի արդյունքում ունենալու է կա՛մ դրույքաչափի փոփոխություն, կա՛մ փոփոխություն և հավելավճար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее