▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դոմոդեդովոյում» Հայաստանից բերված ավելի քան 7500 տուփ մաքսանենգ ծխախոտ է առգրավվել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներկրումը ՌԴ տարածք:

Ինչպես հաղորդում է Подмосковье Сегодня-ն՝ հղում անելով օդակայանի մաքսային ծառայության հաղորդագրությանը, մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է Երևանից ժամանած երկու ուղևորի ուղեբեռում: «Առգրավված ապրանքների շարքում են «VIP Blue», «Black Tip», «Garni», «Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ կամ 150 000 ծխախոտ»,- հայտնել է ծառայությունը:

Աշխատակիցները նշել են, որ սա այս շաբաթ Հայաստանից չմակնշված ծխախոտ ներկրելու արդեն երկրորդ փորձն է: Գործով ստուգումներ են սկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее