▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուռը բաց, թե չէ կջարդեմ. կարմիրբերետավորները բռնի ուժով բերման են ենթարկել ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ ակցիա իրականացնողներին

Կարմիրբերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ ակցիա իրականացնողներին: Ոստիկաններից մեկը ակցիա իրականացնող վարորդին սպառնում է ջարդել մեքենայի դուռը, եթե ինքնակամ դուրս չգա:

Իսկ այն վարորդների մեքենաները, որոնց արդեն բերման են ենթարկել, ավտոքարշակներն են դուրս բերում Հանրապետության հրապարակից:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 31-ին, ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հանրապետության հրապարակում: Նրանք ազդանշան տալով պտտվում են Հանրապետության հրապարակում:

Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ news.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее