▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«էդ ու՞մ հաշվին եք փորձարկումներ անում․ մեր տված հարկե՞րի»

Պավլիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Քանի որ Հ1-ի որոշելա դեպի Եվրատեսիլ նախագիծը իրականացնի որոշակի փաստեր հիշեցնեմ իրանց ներքին ընտրությունների մասին։

Մրցույթ բառը ինքնին նշանակում ա ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հետևաբար. էլ ինչու՞ ես մասնակցում, եթե այն պետք ա լինի ընդամենը էքսպերիմենտ ու գալոչկա ստանալու համար։ Սովորաբար,  ադեկվատ մարդիկ պետք է տարբերակեն իրարից համերգը միջազգային մրցույթից: ԵՎ ընդհանրապես` ՀԱՐՑ. էդ ու՞մ հաշվին եք փորձարկումներ անում․ մեր տված հարկե՞րի։ Մրցույթին մասնակցելու համար մեկ տարի ժամանակա եղել, իսկ էս անբանները ամեն ինչ թողել են վերջին պահին հերիք չի, մի բան էլ ավելի՝  իրենց չի էլ հետաքրքրում ԱՐԴՅՈՒՆՔԸ....բա էլ խի՞ ես մեր տված փողերը ծախսում, ԱՅ ****: Բանը, որ ասում են, լավ կլինի ուղեղներն աշխատացնեն ու նոր բերանները բացեն, միայն հայ հանդիսատեսը չի նայում էս տեսանյութը: եթե մասնակցում ես մրցույթի, ապա քո առաջնային նպատակը պետք է լինի հաղթելը և եթե դրա համար պետք է համապատասխանել ինչ-որ ստանդարտների պետք է համապատասխանել: Ոչ թե փորձարարական երգերով, շոու-ներով, կամ հանրությանը անհայտ մասնակցին առաջ տանելու նպատակով ներգրավվել: Դրա համար այլ հարթակներ կան: Ազգը հարկեր չի վճարում, որ դա ծախսվի փորձարարական գործունեության, կամ ինչ-որ մեկի կարիերայի բարձրացման համար: Մեզ լավ արդյունք է պետք, եթե ի վճակի չեն, (վերջին տարիները հենց դա էլ փաստում են) թող չմասնակցեն և այդ գումարներն օգտագործեն ավելի կարևոր խնդիրների վրա, որոնք քիչ չեն մեր երկրում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее