▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էկան մեկ միլիոն դրամի կոնֆետ առան զինվորների համար,  դրանից հետո հանձնարարեցին մեզ՝ գինը բարձրացնել

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Էկան մեկ միլիոն դրամի սնիկերս առան զինվորների համար,  դրանից հետո հանձնարարեցին մեզ՝ սնիկերսի գինը բարձրացնել. գրառումը կատարել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, որը ներկայցնում ենք ստորև․ 

Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Բաղդասարյանն էլ գրել է․ 

Երբեք չէի մտածել, որ սնիկերսի նկար կդնեմ իմ էջում, ու էս ծանր օրով գժված պոստ կգրեմ ագահների եւ անկուշտների, անամոթների եւ դավաճանների մասին։

Քնապարկերն էլ 7000 դրամից դարձել են 15000 դրամ։ Խնդրում եմ ոչ մի բացասական բառ չգրեք էլ, չտարածվենք շատ, էս գրածովս սահմանափակվեմ եւ հավելեմ, էս պոստիս նպատակը հետեւյալն է, որ խանութ մտա ու տեսա էս գինը, նկարելու եմ ու այդ խանութը եւ դրա տերերին ճանաչի ողջ ազգը… ԱՄՈԹ Է…

Երեկ սաներիս ասում եմ թե շաքարը վնասակար է, թե ծխախոտը… դա մեր իմացած թեմաների հետ կապ չունի, զինվորին թարմ քամած հյութ չես ուղարկի, պիտի ուղարկես այն, ինչ նրան պետք է ու նաեւ նման քաղցր ուտելիքներ, չփչացող… արի ու տես, որ փչացողը սնիկերսը 500 դրամով վաճառող խանութի տերն է, որն այսօր գնում է գործի փող հավաքելու իր խանութը Երեանում պահող զինվորի կյանքի գնով… ԱՄՈԹ ՁԵԶ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее