▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երասխի ուղղությամբ Ադրբեջանը կրակոցներ է արձակել». Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երասխի ուղղությամբ մի քանի ժամ առաջ կրկին հրդեհ է բռնկված եղել դիրքերին հարող հատվածներում (նեյտրալկա), ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել հրաձգային զինատեսակներից, նախնական դիտարկմամբ նաև կրակ է արձակվել հրաձգային խոշոր տրամաչափի զինատեսակներից։

Հրդեհը մոտ 2 ժամ առաջ մարվել է, մերոնք պատասխան գործողություններով լռեցրել են կրակոցները, կորուստներ չունենք։
Հ.Գ ԲՈԼՈՐ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՍՏԱՑՎԵԼ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՆ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее