▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ Հայաստանում թուրքի կամակատարների փոխարեն հայկական ղեկավարություն կլինի, լիքը դռներ միանգամից կբացվեն»

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա անելանելության տպավորություն են փորձում ստեղծել, թե ոչ մի պետություն չի ցանկանում Հայաստանին օգնել, պատերազմի ժամանակ էլ մենք լրիվ մենակ էինք ևն, մի խոսքով. «Մեր վերջը եկել ա»
Նպատակը մեր կամքը լրիվ պարալիզացնելն է։
Մի քանի օրինակ...
Պատերազմի ժամանակ խոշոր և մեզ համար շատ կարևոր մի տերություն 3 անգամ փորձեց ՀՀ իշխանությունների հետ կապի դուրս գալ, 3 անգամ էլ այս կողմից սաբոտաժ արվեց։
Արդեն պատերազմի վերջում, տեսնելով, որ մեր պարանին լվացք փռելու չի, իրենց շահերից ելնելով՝ գնացին Ադրբեջանի հետ պայմանավորվելու։ Ու պայմանավորվեցին, ինչը տրամաբանական է։
Պատերազմից հետո էլ առնվազն 2 դեպք ես գիտեմ, երբ երկրներ, որոնց Թուրքիայի վրա լծակներ են պետք, պատրաստ էին Հայաստանի հետ ինչ-որ պրոյեկտներ անելու։ 0 հետաքրքրություն ՀՀ իշխանություններից։
Եվս մեկ եվրոպական երկրի ներկայացուցիչներ նույնիսկ այս՝ թվում է թե, լրիվ հուսահատ, իրավիճակներիս համար մի շարք գործողություններ առաջարկեցին, որոնք միջազգային իրավունքի շրջանակներում Արցախի հարցում մեր ոտքը պնդացնելու մի քանի տեղ կտար ապագայում ինչ-ինչ ուղղություններով աշխատանք ծավալելու համար։ Դա մոտ կես տարի առաջ էր, դեռ որևէ նման քայլ չեմ տեսել, որ ՀՀ իշխանություններն անեն։
Եթե միջազգային հարաբերությունների և բիզնեսի պրակտիկ դաշտից ինձ պես շատ հեռու մարդն է այսքան օրինակներից անձամբ տեղյակ, ապա պատկերացրեք, թե այսպիսի քանի-քանի առաջարկներ են արվում ու լռելայն թաղվում։
Եվ այն պահից, երբ Հայաստանում թուրքի կամակատարների փոխարեն հայկական ղեկավարություն կլինի, վստահ եղեք, որ լիքը դռներ միանգամից կբացվեն։ Հիմա էլ են բաց, ուղղակի Հայաստանում իշխող #նիկոլաթուրքեր-ը դրանք նպատակաուղղված ձևով փակում են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее