▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբ մայրը գնացել էր Տիգրանին տեսակցելու, որդին, լինելով կոմայի մեջ, լսել է մոր ձայնն ու արտասվել»

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Գժվելու այս տղան Տիգրան Արշակյանն է։ Տիգրանը այս դեկտեմբերին կդառնար 21 տարեկան։ Ժամկետային զինծառայող էր, Վարդենիկ գյուղից։ Տիգրանի պատմությունը շշմելու է։

/filemanager/uploads/2022/02/week-3/Tigran_Arshakyan.jpg
 

44-օրյա պատերազմի օրերին Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ:
Մի քանի օր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո, հոկտեմբերի 10-ին, Տիգրանը ոտքից վիրավորվում է և հենց էդպես՝ վիրավոր, «ՈւԱԶ» մեքենայով իր ընկերներերին 130 կմ. անցնելով հասցնում է փոքր հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Նույն օրը Տիգրանը բեկորային մահացու վիրավորում է ստանում:
Ընկերները Տիգրանին տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան:
4 օր Տիգրանը կոմայի մեջ էր ու էդպես էլ ուշքի չգալով, մահանում է։
Իսկ երբ մայրը գնացել էր Տիգրանին տեսակցելու, որդին, լինելով կոմայի մեջ, լսել է մոր ձայնն ու արտասվել է։
Տիգրանի աչքերից արցունքներ են հոսել»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее