▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երբեք մտքովս անգամ չէր անցնի, որ հրաժեշտի խոսք կասեմ քեզ». Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը գրառում է արել, որը նվիրված է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդատական արտիստ Արթուր Գրիգորյանին։

http://asekose.am/filemanager/uploads/2020/04/week-2/armen_amiryan.jpg

«Երբեք մտքովս անգամ չէր անցնի, որ հրաժեշտի խոսք կասեմ քեզ...

Սիրելի սգակիր ընկերներ,

Ավելի ճիշտ կլիներ այսօր բոլորիս կոչել Արթուր Գրիգորյանականներ։

Ներկաներից յուրաքանչյուրի մեջ կա նրա երաժշտության մասնիկը, նրա աշխարհընկալման մասնիկը, նրա բարության ու կամեցողության մասնիկը։

Այո, նա մասնիկ առ մասնիկ նվիրում էր իրեն, շռայլում սիրելիներին, առատորեն պարգևում հանդիսատեսին։

Նա այդպիսին էր, նա Գրիգորիչն էր...

Յուրաքանչյուր արտիստ Աստծո լույսի իր չափաբաժինն ունի։ Հատկապես բեմում ներկայացնելիս զգում ես արտիստի դեռ կուլիսներից ճառագող լույսը։

Հիմա շատ անսովոր է, խոսում եմ Արթուր Գրիգորյանի մասին, և զգում եմ թիկունքից եկող լույսի ջերմությունը, զգում եմ նրա անսահման բարի կիսաժպիտն այնտեղ , ինչ-որ տեղ վերևում...

Սիրելի Արթուր, քանի որ ներկա ես, այստեղ, քո ընկերների, քո սաների, քո երկրպագուների ներկայությամբ ուզում եմ մեր խորին հարգանքն ու շնորհակալությունը հայտնել քո անսահման բարի ու ապրեցնող ստեղծագործությունների համար, հազարավոր, մեկը մյուսից տաղանդավոր սաների համար, 90-ականների խառնաշփոթում հայ էստրադային արվեստին կյանք ու շունչ տալու համար, ընկերության, բարեկամության ու ընդհանրապես մեր կյանքում քո ներկայության համար։

Ամեն տարի, իմ նոր տարին այլևս առանց քեզ է գալու, «Հայ գարուններն» առանց քեզ են բացվելու , ու երևի մեր կռիվն էլ քո կյանքով տվեցինք...

Հայրենիքի կորուստը կարող էր կոտրել ինձ, մյուսին, երրորդին, տասներորդին...

Բայց դու ապրելու և կորցրածը հետ բերելու համար մեզ կյանք ու լավատեսություն, սեր ու հերոսություն պետք է նվիրեիր»։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее