▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը հայտարարել է թալիբների հետ համագործակցելու մտադրության մասին

Թուրքական իշխանությունները ողջունում են «Թալիբան» շարժման առաջնորդների «չափավոր» հայտարարությունները, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

«Անկախ նրանից՝ ովքեր են իշխանության ղեկին, թե լավ, թե վատ ժամանակներում մենք օգնելու ենք աֆղան եղբայրներին: Մենք նախկինում արդեն ասել ենք, որ ընդունում ենք «Թալիբան»-ի ղեկավարությունը, այդ դիրքորոշումը մենք պահպանում ենք նաև հիմա: Մենք ողջունում ենք «Թալիբան»-ի ղեկավարների չափավոր հայտարարությունները»,- ասել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее