▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են 12 ավտոմեքենաներ. կա վիրավոր. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի  Պռոշյան գյուղի վարչական տարածքում...  ժամը 12:30-ի սահմաններում դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf  մակնիշի ավտոմեքենաները:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/vtar.jpeg

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին,  որ  վթարների պատճառը  մառախուղն է եղել: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее