▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևան Սիթի»-ում թուրքական չերի լոլիկ է վաճառվում. ահազանգ

Քաղաքացիներն ահազանգում են, որ «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվում է թուրքական չերի լոլիկ` «արտասահմանյան» նշումով:

Օգտատեր Գայանե Հարությունյանը Ֆեյսբուքում լուսանկարներ է հրապարակել, որում երևում է «Երևան Սիթի»-ում վաճառվող լոլիկի վրա փակցված թուրքական «Arilidir» ընկերության պիտակը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախում պատերազմի թեժ օրերին ՀՀ կառավարությունը ընդունել էր որոշում՝ 2021 թ. հունվարի 1-ից 6 ամիս ժամկետով արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումը հիմնավորվել էր անվտանգային խնդիրներով՝ նկատի ունենալով Թուրքիայի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին պատերազմի ժամանակ։

Այս տարի Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը երկարացվեց ևս 6 ամսով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее